Թումանյանական խառնաշփոթ

0

Posted by hovhannisyanjorjblog1 | Posted in Uncategorized | Posted on February 18, 2022

Մի օր Նազարը գնաց զբոսանքի։ Երբ հասավ գետին, որոշեց մի քիչ հանգստանալ։ Պառկեց ծառերի ստվերում ու հանկարծ քնեց։

Երազում որոշել էր վագրին հեծնած գնալ աշխարհ տեսնելու։ Ճանապարհին հանդիպում է խոսող ձկանը։ Ձուկը շատ է ուրախանում իրենց հանդիպումից ու իր վշտերն է պատմում։ Բողոքում է, որ իր օրը լավ չի անցնում, մի օր բռնում են, հաջորդ օրը բաց թողնում։ Հոգնել է ապրելուց։

Գնում է գնում, հանդիպում է աքլորին։ Ծանոթանում են, աքլորն ասում է, որ ինքն անհաղթ է, որովհետև մի կոպեկ է գտել, իսկ թագավորն ուզում է խլել իրենից։ Բայց ինքը թույլ չի տալիս։ Պատմում է, որ ուլիկներին փրկել է գայլից, պոչատ աղվեսին փրկել է պառավից, իսկ ծտին օգնել է փուշը հանել ոտից։

Շարունակում է ճամփան ու հանդիպում Հուռի անունով մի աղջկա, սիրահարվում է ու ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ մի մոծակ է տզզում, պարզվում է՝ Հուռիի մորաքույրն է։

Նազարը վեր է թռչում ու հասկանում, որ դա բոլորովին էլ երազ չէ։ Ականջի տակ ճանճեր են տզզում։ Խփում է․ թե չէ, միանգամից մի քանի ճանճ է սատկացնում։ Որոշում է պարծենալ գյուղացիների մոտ։ Հագից հանում է վերնաշապիկն ու վրան գրում․ <<Քաջ Նազար, որ մին զարկի, ջարդի հազար>>։

Write a comment

Skip to toolbar