Հաշվետվություն հոկտեմբերից դեկտեմբեր սիրուն ամիսների մասին

0

Posted by hovhannisyanjorjblog1 | Posted in Uncategorized | Posted on December 24, 2021

Ողջույն։

Ես Ջորջ Հովհաննիսյանն եմ։ Հոկտեմբեր ամսից Հարավային դպրոցի 3.3 դասարանի սովորող եմ։

Այս կարճ ընթացքում մասնակցել եմ տարբեր նախագծերի և սիրել իմ նոր դպրոցը։ Ավելի լավ եմ տիրապետում համակարգչին, սովորել եմ Word, բլոգավարություն, էլ-փոստ կառավարել։

Հոկտեմբեր – Ճամփորդություն ագարակ, որտեղ մոտիկից շփվեցի իմ սիրելի հավերի, բադերի, սագերի, շների, սիրամարգերի, ոչխարների, այծերի,ձիերի, ավանակների ու պոնիների հետ։ Նրանց բանջարեղեն կերակրեցի ու շոյեցի։ Նաև ձիավարության դաս ունեցա։ Անչափ տպավորիչ և ուրախ օր էր։

Ես առաջին անգամ չվախեցա փորձել երկանիվ հեծանիվ վարել։ Հիմա արդեն կարողանում եմ առանց օգնության հեծանիվ վարել ու նաև լողալ առանց թևիկներ հագնելու։

Թթուդրիկի ծեսը նույնպես շատ հետաքրքիր էր ու զվարճալի։ Մաթեմատիկական խնդիրներն օգնեցին ավելի լավ մտապահել թթվի բաղադրիչները։

Ընկույզից ու պնդուկից պատրաստեցինք շրխկաններ, սովորեցինք ու խմբով կատարեցինք Կոմիտասի երգերը։ Նաև գնացինք Կոմիտասի թանգարան և ծանոթացանք նրա կյանքի պատմությանն ու ստեղծագործություններին։

Նոյեմբեր – Տպավորիչ ամիս էր։ Այն սկսվեց բակային աշխատանքով։ Ինձ համար հաճելի էր օգտակար լինել բնությանը և մաքրել մեր դպրոցի բակը իմ ընկերների հետ։

Նոյեմբերին կրկին այցելեցինք ագարակ, այս անգամ խնոցու մեջ թան պատրաստեցինք։ Անմահական էր։ Մինչև հիմա համը հիշում եմ։ <<Հարի-հարի, խնոցի>> երգն ավելի ուրախ դարձրեց մեր թանպատրաստումը։

Նոյեմբերին նաև ինքնուրույն պատրաստեցի բազուկով աղցան։ Շատ համեղ էր, մայրիկս շատ ուրախացավ, որոշել եմ էլի պատրաստել և ուրախացնել նրան։

Այցելեցինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Ես այնտեղ առաջին անգամ չէի, բայց այս անգամ ևս հիացա Սարյանի գույներով ու պատկերներով։ Այնտեղ նաև նկարեցինք բնություն՝ Սարյանից տպավորված։

Ցավոք ես չկարողացա մասնակցել տոնավաճառին, բայց արդեն որոշել եմ, թե ինչպես կմասնակցեմ հաջորդ տարի։

Դեկտեմբեր – Առաջին անգամ մասնակցեցի մեդիաուրբաթին՝ Հարսանիք-հացթխիկ հայկական ծեսին։ Երգ ու պարով, հայկական լավաշով և վառ գույներով։

Իմ ընկեր Ջոյի ծննդյան տարեդարձի միջոցառում։ Երգեցիք, պարեցինք, խաղացինք, բարեմաղթանքներ ասացինք։ Դեկտեմբերին դպրոցում նշեցինք նաև Ինեսսայի, Նարեի, Լուսիի, Էդվարդի ծննդյան տարեդարձները։

Զարդարեցինք մեր դասասենյակը մեր պատրաստած խաղալիքներով ու եղևնու ճյուղերով։ Խաղացինք <<Գաղտնի Ձմեռ պապ>> ու մեր թոռնիկներին ուրախացրինք մեր նվերներով։ Նաև պատրաստեցինք ու համտեսեցինք տարեգաթա։ Կոպեկը Նարեկին հասավ ։))) Երգեցինք ամանորյա երգեր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Write a comment

Skip to toolbar